Freedom House-ի կոչը ՀՀ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժից, ցուցարարներին՝ խաղաղ իրացնել իրենց իրավունքները

Freedom House-ի կոչը ՀՀ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժից, ցուցարարներին՝ խաղաղ իրացնել իրենց իրավունքները

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը «մտահոգություն է հայտնել» Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ։ Այդ մասին ասվում է կազմակերպության մայիսի 13-ի հայտարարության մեջ։

«Կոչ ենք անում մարդկանց խաղաղ իրացնել իրենց հիմնական իրավունքները, ոստիկանությանը՝ ձեռնպահ մնալ անհամաչափ ուժի կիրառումից», - ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։

«Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և իրավապահ կազմակերպությունների, այդ թվում քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների անարգել գործունեությունը, ինչն անհրաժեշտ է ապահովելու համար բոլոր քաղաքացիների իրավունքների պահպանումն ըստ ժողովրդավարական չափանիշների և նորմերի»,- ասվում է գրառման մեջ։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---