Wildberries-ը հայ արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք է սկսել16 մայիսի 2022 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Wildberries առցանց ռիթեյլերը լոգիստիկ կենտրոն է բացել Հայաստանում, ինչը թույլ է տվել նաև տեղական արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ «Wildberries-ն իր առաջին լոգիստիկ կենտրոնն է բացել Հայաստանում՝ դա թույլ է տվել առցանց հարթակին տեղի արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։ Wildberries-ը սկսել է աշխատել Հայաստանում 2018-ին, իսկ 2021-ին տեղական բիզնեսի հետ գործարկվել է ապրանքի ստացման կետերի բացման ֆրանշիզան։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր առցանց հարթակը տարբեր երկրների լոկալ արտադրողների համար։ Wildberries-ի խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունն է Ռուսաստանը, որն աշխատում է շուկայում 2004-ից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |