ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահվել իր պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը

ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահվել իր պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում մտահգություն են հայտնել Աֆղանստանում և կազմակերպության անդամ պետությունների մյուս արտաքին սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ և նշել, որ պատրաստ են ապահովել կազմակրեպության պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը։

Այդ մասին ասվում է Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպության ընդունած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մտահոգիչ է իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ պետությունների մյուս արտաքին սահմաններին։ Այդ կապակցությամբ պատրաստակամություն ենք հայտնում ապահովելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմանագծերի անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանդես գալով այդ հայտարարությամբ, ՀԱՊԿ-ը հաստատում է, որ հետևողականորեն «ապահովելու է անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աշխատելու է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, միջազգային նորմերի և իրավունքի սկզբունքների հիման վրա միջազգային խնդիրների արդարացի կարգավորման ուղղությամբ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը:

Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Չենք կարող ասել, որ ՀԱՊԿ-ն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր ՀՀ-ն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---