ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան դիտարկում է ՀՀ-ում ընթացող գործընթացները որպես երկրի ներքին գործ17 մայիսի 2022 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի II Կենտրոնասիական կոնֆերանսի ընթացքում, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, ասել է, որ Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը դիտարկում է որպես երկրի ներքին գործ։ «Դա Հայաստանի ներքին գործն է․ այն ամենը, ինչ այնտեղ տեղի է ունենում և ինչով հանդես է գալիս ՀՀ բարձրագույն ղեկավարությունը։ Մենք գիտենք այդ մասին և չենք միջամտում այդ գործընթացներին»,-ասել է փոխնախարարը՝ անդրադառնալով սահմանազատման շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին ու բողոքի շարժմանը Հայաստանում, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի հանդիպումը նախատեսված է մայիսի 16-17-ին Մոսկվայում։ «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |