Չավուշօղլու-Բլինքեն սպասվող հանդիպմանը կարող է անդրադարձ լինել հայ-թուրքական գործընթացին17 մայիսի 2022 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը պաշտոնական այցով Նյու-Յորք է մեկնել և այնտեղ կլինի մինչև մայիսի 19-ը, առանձին հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում հնարավոր է օրակարգ բերվի հայ-թուրքական գործընթացը, գրում է Ermenihaber-ը` Turkiyegazetesi-ին հղումով։ Այցի շրջանակում Չավուշօղլուն նաև մասնակցելու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ կայանալիք պարենային անվտանգության հարցերով համաժողովին: Նշվում է` Վաշինգտոնը հայատարարել է, որ իրենք աջակցել են Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը: Վաշինգտոնը թուրքական կողմին տեղեկացրել է, որ իրենք ողջունում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար ընթացող բանակցությունները: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Նյու-Յորքում կհանդիպի նաև թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» էր անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը, որը թվվով 3-ն է, տեղի է ունեցել մայիսի 3-ին` Վիեննայում։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |