Միրզոյան․ Կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը ԼՂ-ում, ինչպես նաև ԼՂ կարգավիճակը

Միրզոյան․ Կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը ԼՂ-ում, ինչպես նաև ԼՂ կարգավիճակը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում, Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստին ընդառաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, պատասխանել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության Երևանի ներկայացրած տեսլականի մասին հարցին։

Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմի համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Հարցը հետևյալն էր․ «Խնդրում եմ պարզաբանել մի հարց. Երևանն ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ առաջարկելով քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է այս առաջարկի հիման վրա բանակցություններ սկսել»։

Միրզոյանը պատասխանել է․ «Մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ամբողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։

Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը»:

Միրզոյանն ասել է նաև, որ նիստում խոսվելու է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացի մասին: Եվ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի համաձայն:

«Այսօր կքննարկվեն նաև դեռևս չլուծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այլ խնդիրներ:

Ընդհանուր առմամբ, կցանկանայի նշել, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է դեպի առավել ամուր փոխըմբռնում, գործընկերության, ինչպես նաև մեր քաղաքացիների համար խաղաղության և բարեկեցության ավելի բարձր մակարդակ»,-ասել է նա։

Մայիսի 14-ին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջարկներին ի պատասխան ներկայացված 6 կետը: 3-րդ կետում ասվում է, որ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---