Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուն վճարումների 10%-ը հետ կստանա, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ

Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուն վճարումների 10%-ը հետ կստանա, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից։ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Հետվճարի գումարը, սակայն, չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ կատարված գործարքների գումարից:

Հետվաճարը տարածվելու է նաև կոմունալների վճարի վրա։ Դեռևս հայտնի չէ այն բանկերի ցանկը, որոնք միանալու են ծրագրին։ Մկրտչյանն ասել է, որ ցանկը կհրապարակվի մինչև հունիսի 1-ը։ Այն քաղաքացիները, որոնց քարտերը սպասարկող բանկերը չկան ցանկում, կարող են դիմել և փոխել քարտը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ ծրագիրը փորձնական է, այն 6 ամիս կգործի։

«Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ թերություններ կան, որ հընթացս ավելի լավարկենք»,-ասել է նա։

Նիստում նշվել է, որ թոշակառուները չպետք է քարտից հանեն գումարը՝ հանելուց և կրկին մուտքագրելուց հետո ծրագիրը չի աշխատի:

Այն նպաստառուները, որոնք կորոշեն անկանխիկ ստացման անցնել և կդիմեն նպաստը կանխիկից անկանխիկ անցնելու, նույնպես կօգտվեն արտոնությունից:

Հետվճարը ձևավորվելու է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-5% համամասնությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---