Պետդեպ․ Վաշինգտոնը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությունը21 մայիսի 2022 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը, ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը և պատրաստ է աջակցել խաղաղ նախաձեռնությանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ «ԱՄՆ–ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խրախուսմանը։ Մենք կոչ ենք անում շարունակել այս երկխոսությունը և ակտիվացնել դիվանագիտական շփումներn անմիջական ազդեցության գործող մեխանիզմներն օգտագործելու համար` ձգտելով համապարփակ լուծումներ գտնել ԼՂ հակամարտության և դրա հետևանքների հետ կապված բոլոր չլուծված հարցերի համար և կարգավորել հարաբերությունները համընդհանուր խաղաղության համաձայնագիր կնքելու ճանապարհով։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին»,-ասել է Փրայսը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկախության օրվա առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են |