Միշել․ Անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը23 մայիսի 2022 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի հայ բնակչություն արտահայտությունը։ Նա նշել է, որ քննարկումն անկեղծ էր և արդյունավետ։ «Մենք դիտարկեցինք հարցերի ամբողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը», - ասված է հայտարարության մեջ։ Միշելը նշել է, որ սահմանային հարցերում կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանզատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ հաղորդակցությունների մասով կողմերը պայմանավորվել են առաջ շարժվել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ «Նրանք համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Մասնավորապես նրանք համաձայնության են եկել սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսային կանոնների մասին միջազգային բեռնափոխադրումների համատեքստում: Առաջիկայում փոխվարչապետերը կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։ Խաղաղության պայմանագրի մասով կողմերը պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ «Առաջիկա շաբաթներին ԱԳ նախարարների գլխավորած խմբերը առաջ կտանեն այս գործընթացը։ Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ: Սոցիալ-տնտեսական զարգացման առումով Միշելը նշել է, որ ԵՄ-ն երկու երկրների հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որի նպատակն է նպաստել տնտեսական զարգացմանը` ի բարօրություն երկու երկրների և նրանց բնակչության: «Ես նաև կարևորել եմ բնակչությանը տևական կայուն խաղաղությանը նախապատրաստելը։ ԵՄ-ն պատրաստ է ավելացնել իր աջակցությունը»,-ասվում է ԵԽ նախագահի հայտարարության մեջ։ Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել սերտ շփումներն ու կրկին հանդիպել նույն ձևաչափով հուլիսին կամ օգոստոսին։ Մայիսի 22–ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում |