ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը ողջունել է ՀՀ-Ադրբեջան հանդիպումը

ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը ողջունել է ՀՀ-Ադրբեջան հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը ողջունել է Եվրամիության միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Այդ մասին ասվում է նախագահության Twitter-ի միկրոբլոգում։

«Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղ համաձայնագրի նախապատրաստման անհրաժեշտ պայման է։ Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,- ասվում է գրառման մեջ։

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---