Ալիևը՝ Էրդողանին․ Բրյուսելում պայմանավորվածության ենք հասել Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ

Ալիևը՝ Էրդողանին․ Բրյուսելում պայմանավորվածության ենք հասել Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնելով նրան Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքների մասին, ընդգծել է, որ կողմերը «պայմանավորվածության են հասել Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ, այդ թվում՝ ինչպես երկաթուղու անցկացման մասով, այնպես էլ՝ ավտոմոբիլային ճանապարհի»։

ԵՄ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ:

Նա դրական է գնահատել բրյուսելյան հանդիպման արդյունքները։

Ալիևն ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցեր, «հատկապես, Բաքվի առաջարկած 5 սկզբունքը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը, սահմանազատումը», գրում է Interfax-ը։

Ալիևը հավելել է, որ կարգադրություն է ստորագրել ՀՀ հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի կազմի մասին։

Էրդողանը, իր հերթին, ևս բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է․ «Նրանք համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Մասնավորապես նրանք համաձայնության են եկել սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսային կանոնների մասին միջազգային բեռնափոխադրումների համատեքստում: Առաջիկայում փոխվարչապետերը կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---