Միրզոյանը Կասպրշիկի հետ հանդիպմանը ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը

Միրզոյանը Կասպրշիկի հետ հանդիպմանը ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ մայիսի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Մայիսի 25-ին Ազգային ժողովուր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ թեև ուկրաինական պատերազմի պատճառով համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան, այնուամենյանիվ, ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոնսենսուսի մասին խոսելը չափազանցություն կլինի, բայցև այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---