Իրանի դեսպան. Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները

Իրանի դեսպան. Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ սահմանազատման և հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ հայ-ադրբեջանական ակտիվացած բանակցությունների ֆոնին Իրանը վերստին ընդգծում է, որ տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։

Նա հավելել է, որ Թեհրանն աջակցում է տարածաշրջանային ապաշրջափակմանը, հայտնում է «Ազատությունը»։

«Բարեբախտաբար, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ մասնագիտական խմբերի հանդիպումները լավ արդյունքներ են տալիս։ Որքանով տեղեկացված ենք լրատվամիջոցներից, որոշ թյուրիմացություններ լուծվում են։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքներն ու կանոնները, և բանակցությունները լինեն կառուցողական։ Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս երկրների արդյունավետ բանակցությունների արդյունքում։ Բնական է, որ հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է այս ճանապարհները բացել և կապ ստեղծել։ Այդ ամենը պետք է տեղի ունենա՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Իրանը կաջակցի բոլոր այն հարցերին, որոնք համապատասխանում են միջազգայնորեն ճանաչված կանոններին և օրենքներին», - ասել է դեսպանը։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ և Ադրբեջանի միջև պետսահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կառուցողական է գնահատել սահմանազատման հանձնաժողովի առաջին հանդիպումը։ «Այդ հանդիպմանը քննարկել ենք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր և այդ առումով հանդիպումը միանգամայն կառուցողական եմ համարում»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---