ԱՀԿ․ Անհայտ ծագման հեպատիտը երեխաների մոտ հայտնաբերվել է արդեն 33 երկրում28 մայիսի 2022 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Անհայտ ծագման հեպատիտը երեխաների մոտ հայտնաբերվել է արդեն 33 երկրում։ Առավել շատ են հիվանդացածները Մեծ Բրիտանիայում (222) և ԱՄՆ-ում (216)։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Վարակն ի հայտ է եկել նաև Արգենտինայում, Ավստրիայում, Բելգիայում, Կանադայում, Կորեայում, Դանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ինդոնեզիայում, Իսրայելում, Իտալիայում, Ճապոնիայում և մի շարք այլ երկրներում, տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ Ռուսաստանում և Գերմանիայում դեռևս նման դեպքեր չեն գրանցվել։ ԵՄ երկրներում վարակվածների 75-ից ավելի դեպքերը բաժին են ընկնում 5 տարեկանից փոքր երեխաներին։ ԱՀԿ-ն նշում է, որ երեխաների մոտ զարգանում է լյարդի սուր անբավարարություն։ Դեպքերի 6 տոկոսում երեխաներին փոխպատվաստում է պահանջվել, 9 երեխա մահացել է։ Մասնագետները մինչ օրս դեռ չեն կարողանում պարզել վարակի աղբյուրն ու փոխանցման եղանակները։ Հիվանդների մի մասի մոտ ադենովիրուս կամ կորոնավիրուս է բացահայտվել, սակայն, դեռ տվյալներ չկան, որ հեպատիտն առաջանում է որպես բարդացում այդ վիրուսներից հետո։ Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում): Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |