Օհանյանի գույքը բռնագանձելու վերաբերյալ հայցը վարույթ է ընդունվել30 մայիսի 2022 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն առնչվում է ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նրա հետ փոխկապակցված 3 անձի։ Հայցադիմումը վարույթ է ընդունվել, հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1,092,538,513 դրամ, 477,473,907 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600,762,179 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Օհանյանն, արձագանքելով դատախազությանը, հայտարարել է, որ «Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չի տիրապետել և չի տիրապետում», ինչպես նաև հասարակական նշանակության որևէ օբյեկտի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այլ գործերով ևս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ, որոնց մասին հընթացս կտեղեկացվի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |