Բաբայան․ Եթե չլինի Արցախը` արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը

Բաբայան․ Եթե չլինի Արցախը` արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախը, նրա գոյությունը, տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոն է։

«Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։

Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։ Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Բաբայանը գրել էր, որ Ադրբեջանի գերնպատակներից մեկն է, որ ինչ-որ ձևով ՀՀ-ն ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, ինչը կլինի աշխարհաքաղաքական ու բարոյահոգեբանական կատաստրոֆա: «Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, եթե նույնիսկ ամբողջ աշխարհն այդ կարծիքն ունենա, մենք կարող ենք այդ վիճակից դուրս գալ, բայց ամբողջ աշխարհն այդ կարծիքին չէ: Բոլոր հնարավորությունները կան փրկել ու պահպանել գոնե այն, ինչ մնացել է Արցախից ու չկլանվել վերջնականապես Ադրբեջանի կողմից, ամեն ինչ կախված է մեզանից»,-գրել էր նա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---