ՊՆ-ն բանակում բարձր տեխնոլոգիաների հետ կապված մրցույթ է հայտարարում

ՊՆ-ն բանակում բարձր տեխնոլոգիաների հետ կապված մրցույթ է հայտարարում

PanARMENIAN.Net - Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարում։

2022-ի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով.

1. մեքենայական ուսուցում,

2. տվյալների ճարտարագիտություն,

3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել ստորաբաժանման կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ 1991@mil.am , հեռախոս՝ 1-28:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---