Գեղարքունիքում 11-ամյա տղա է մահացել հակատանկային նռնականետի ականի պայթյունից

Գեղարքունիքում 11-ամյա տղա է մահացել հակատանկային նռնականետի ականի պայթյունից

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ի Գեղարքունիքի մարզում 11-ամյա տղա է մահացել հակատանկային նռնականետի ականի պայթյունից։

Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ դեպի «պոլիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխա է պայթել և շտապ օգնություն է անհրաժեշտ, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու». 2-րդ հանդամասի տարածքում «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախնական տեղեկությունների, հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի արկ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով ականը պայթել է, ինչի հետևանքով երեխան տեղում մահացել է:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները տեղում հայտնաբերել են երեխայի մասնատված մարմինը, որից հետո այն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչ որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---