13 հունիսի 2022 - 11:11 AMT
Սոֆիայի նորաբաց սբ Աստվածածին հայկական եկեղեցում մատուցվել է 1-ին պատարագը

Հունիսի 12-ին Սոֆիայիում բացվել է Սուրբ Աստվածածին նոր եկեղեցին, որտեղ առաջին պատարագն է մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Սոֆիայի հոգևոր հովիվ Տեր Գուսան ավագ քահանա Հադավյանը։ Առաջին անգամ զանգերն ազդարարել են եկեղեցական ծառայության սկիզբն ու ավարտը։

Եկեղեցու շինարարությունը սկսվել է դեռևս 2006 թվականին, տեղեկացնում է Օrer.eu-ն։

Եկեղեցու բացումն իրականացվել է նվիրատուների, եկեղեցական վարչության և երիտասարդների շնորհիվ, որին նպաստել են Սոֆիայի քաղաքապետարանը և Բուլղարիայի Նախարարների խորհրդի կրոնական գործերի տնօրինությունը։

Ըստ նախնական տվյալների, եկեղեցու պաշտոնական բացումը և օծումը տեղի կունենա 2022-ի սեպտեմբերին։