13 հունիսի 2022 - 12:33 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ բուսթերով պատվաստվել է 56,650 քաղաքացի

Հունիսի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2,207,307 պատվաստում, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափով կատարվել է 1,136,403 պատվաստում, ամբողջական պատվաստված` 1,009,922։

Երրորդ խթանիչ՝ բուսթեր, դեղաչափով պատվաստվել է 56,650 անձ։