Կրիպտոարժույթի շուկայի արժեքը նվազել է $2 տրիլիոնով14 հունիսի 2022 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Կրիպտոարժույթների շուկայում ընդհանուր շուկայական կապիտալիզացիան հունիսի 13-ին նվազել է մոտ 12%-ով՝ մինչև 980 մլրդ դոլար։ Ըստ Fortune-ի տվյալների, 2021-ի նոյեմբերին գրանցված բարձրակետից հետո այդ հատվածն ընդհանուր առմամբ ավելի քան 2 տրիլիոն դոլարի վնաս է կրել։ Կրիպտոարժույթների շուկան շատ տուժեց, երբ կրիպտո վարկատու Celsius-ը հայտնեց, որ հունիսի 12-ին կասեցրել է տրանզակցիաները, միջոցների դուրսբերումն ու փոխանցումներն իր հարթակում՝ «արտակարգ շուկայական պայմանների վրա» հղումով։ Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան նույնպես որոշ ժամանակով դադարեցրել էր միջոցների հանումը, սակայն վերսկսել է իր գործունեությունը և դադարը բացատրել է «սարքավորումների հետ կապված մի քանի աննշան խափանումով»։ Աշխարհի առաջատար թվային ակտիվը՝ բիթքոինը նվազել է ավելի քան 13%-ով, հունիսի 13-ի ընթացքում հատելով 23,000 դոլարի շեմը, որն ամենացածր ցուցանիշն է 2020-ից ի վեր։ Կրիպտոշուկայի բարձրակետը գրանցվել է 2017-ի դեկտեմբերին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |