ԱՀԿ-ն կփոխի կապիկի ծաղկի անվանումը

ԱՀԿ-ն կփոխի կապիկի ծաղկի անվանումը

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն, կփոխի կապիկի ծաղիկ վիրուսի անվանումը։ Այդ մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը։

Նման խնդրանքով ԱՀԿ-ին է դիմել ավելի քան 30 գիտնական տարբեր երկրներից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Որպես հիմնավորում նրանք նշել են, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել աշխարհագրական կամ կենդանիների անվանումների օգտագործումից հիվանդությունների պարագայում։ Գիտնականները նաև նշել էին, որ վիրուսը չի կարելի աֆրիկյան անվանել՝ դա թույլ կտա խուսափել խտրականությունից։

«ԱՀԿ-ն աշխատում է գործընկերների և աշխարհի փորձագետների հետ կապիկի ծաղիկ վիրուսը, դրա ճյուղավորումներն ու հարուցած հիվանդությունը վերանվանելու ուղղությամբ։ Մենք կհայտարարենք նոր անվանման մասին մոտ ապագայում»,- ասել է Հեբրեյեսուսը։

Ըստ ԱՀԿ տվյալների, կապիկի ծաղկի արդեն 1600 հաստատված դեպք կա աշխարհում և մոտ 1500 ենթադրյալ։ Հիվանդությունն ի հայտ է եկել աշխարհի 39 երկրում։

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---