Միհրան Խաչատրյանը` Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

Միհրան Խաչատրյանը` Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

PanARMENIAN.Net - Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի։ Այդ պաշտոնում նշանակվել է Միհրան Խաչատրյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ։

Մինչ նշանակումը Խաչատրյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալն էր։

Ավելի վաղ հայտնի դարձավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրաժարականի մասին՝ նա ազատման դիմում է գրել։ Ռևազյանն այդ պաշտոնում էր 2018 թվականի հուլիսի 10-ից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---