Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման համաձայնագիր է կնքվել

Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման համաձայնագիր է կնքվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախկին փոխվարչապետ, ԱՆԻՖ-ի նախագահ Տիգրան Ավինյանը։

Նա ներկա է գտնվել համաձայնագրի ստորագրմանը Սանկտ Պետերբուրգում։

«Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ֆինանսավորումը հաստատվել է կառավարության կողմից։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։

2021-ի աշնանը հայտնի դարձավ, որ ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։ Միևնույն ժամանակ, ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---