ԱՄՆ փոխպետքարտուղարը Երևանում է․ Կհանդիպի Փաշինյանի հետ

ԱՄՆ փոխպետքարտուղարը Երևանում է․ Կհանդիպի Փաշինյանի հետ

PanARMENIAN.Net - Երևան է ժամանել Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։

«Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր փոխգործակցության հարցերը և երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդն այցելել էր Ադրբեջան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---