«ԲարՔեմփ Երևանը»՝ Ucom-ի տեխնիկական աջակցությամբ20 հունիսի 2022 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերության տեխնիկական աջակցությամբ այս տարի ևս հունիսի 18-19-ը Երևանում անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ էր միավորել ՏՏ և մեդիա ոլորտի մոտ 3000 ներկայացուցչի։ (Չ)կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
(Չ)կոնֆերանսին հրավիրված արտասահմանյան հատուկ հյուրերը՝ գիտնականներ, փորձագետներ, Սիլիկոնյան հովտում մեծ հաջողությունների հասած startup-ների ղեկավարներ, խոսել են startup բիզնեսի կառավարումից, աշխատաշուկայի ապագայից, գիտության և կրթության զարգացման հեռանկարներից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, նորագույն առողջապահական տեխնոլոգիաներից։ «ԲարՔեմփ Երևան 2022»-ին մեծ ուշադրություն էր հատկացվել հայաստանյան ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից ծրագրավորման և անվտանգության ոլորտին առնչվող պրակտիկ աշխատարանների անցկացմանը։ Տեղի են ունեցել ՏՏ և մեդիա ոլորտներին վերաբերող պանելային քննարկումներ։
Քննարկված թեմաների և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է Նշվել է, որ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում |