ԵԽԽՎ նիստին մասնակցող ընդդիմադիրները հանդիպել են ՀՀ հարցով զեկուցողներին

ԵԽԽՎ նիստին մասնակցող ընդդիմադիրները հանդիպել են ՀՀ հարցով զեկուցողներին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ լիագումար նիստին ներկա գտնվող Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստանի հարցով զեկուցողներ Բորիանա Աբերգին և Կիմմո Կիլյունեին։

Ընդդիմադիր պատվիրակները նրանց են ներկայացրել անցած ժամանակահատվածում համաժողովրդական շարժման գործողությունները, պահանջները, խոսել են Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայ ժողովրդի` իրական կարմիր գծերի վերաբերյալ պատկերացումների մասին, ասվում է ՀՀԿ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զեկուցողներին են ներկայացվել նաև «ոստիկանական բռնությունների, հատուկ միջոցների կիրառման մասին փաստեր, խոսել են նաև քաղբանտարկյալների մասին»։

«Հայաստանի հարցով զեկուցողները նաև տեղեկացվել են ԲԴԽ կասեցված լիազրություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ձայնագրության բովանդակության, Ապարանի` մահվան ելքով կրակոցների, երկրում տարածվող ատելության մթնոլորտի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---