Քերոբյան․ ՀՀ-ում ավելի քան 30,000 էքսպատ կա և 1200-ից ավելի ընկերություն

Քերոբյան․ ՀՀ-ում ավելի քան 30,000 էքսպատ կա և 1200-ից ավելի ընկերություն

PanARMENIAN.Net - Փետրվարի վերջից ավելի քան 30,000 աշխատող է տեղափոխվել ՀՀ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, բացվել է ավելի քան 1200 ընկերություն։ Այդ մասին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Սա մոտավոր թիվն է այն անձանց, ովքեր արդեն աշխատում են Հայաստանում։ Թիվը կարող է փոխվել, քանի որ տվյալ պահին մենք չենք կարող հստակ տարանջատել զբոսաշրջիկներին ավելի երկար ժամանակով եկածներից»,-ասել է Քերոբյանը։

Հունիսի տվյալներով՝ ՀՀ-ում 1200 ընկերություն է բացվել, այդ թվում՝ արդյունաբերական, որոնք կապված են մեքենաշինության հետ, ՏՏ ոլորտի, ինչպես նաև այնպիսի ապրանքներ արտադրող ընկերություններ, որոնց համար մասերը բերվում են արտերկրից, ոչ թե ռուսական արտադրության են։

Քերոբյանը պարզաբանել է, որ արտասահմանյան շուկայի հետ աշխատողների համար Հայաստանը հարմար է բիզնեսը շարունակելու համար։

Փետրվարի վերջից, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, դեպի ՀՀ ռուսաստանցիների մեծ ներհոսք է նկատվում։ Եկողներ կան նաև Ուկրաինայից և Բելառուսից, բայց նրանք քանակը շատ ավելի քիչ է։ ՀՀ ներգաղթող ռուսաստանցիների բավականին մեծ մասը ՏՏ ոլորտից է, սակայն, հայտնի չէ, թե նրանք որքան կմնան Հայաստանում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---