Վրաստանից դեպի ՀՀ երկաթուղային բեռնափոխադրումների համար միասնական սակագին է սահմանվել21 հունիսի 2022 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հրամանով 2022-ի հուլիսի 1-ից սահմանվում է միասնական միջանցիկ դրույքաչափ Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից դեպի Հայաստան խոշոր կոնտեյներային գնացքի կազմում մեծ տարողունակությամբ բեռնարկղերի փոխադրման դեպքում: Հունիսի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը, գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, այցելել էր Թբիլիսի, որտեղ հանդիպել էր «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, 2022-ի 5 ամսվա ՀԿԵ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքներն են` երկու երկրների միջև միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, 2022-ին ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը, և այլն: Հունիսի կեսերին ՀԿԵ-ն ձեռնամուխ է եղել ամառային սեզոնային փոխադրումների կազմակերպմանը Վրաստանի սևծովյան հանգստավայրերի ուղղությամբ Երևան-Բաթումի-Երևան երթուղով: Վրաստանը հունիսի 20-ից բարձրացրել է իր տարածքով տարանցման վճարը՝ բեռնատարների վարորդներն այսուհետ 200 լարիի փոխարեն կվճարեն 350 լարի (մոտ 120 դոլար)։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |