Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Ռուսաստանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների՝ փոխվարչապետների հանդիպումը: Տեղեկությունը հաստատել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հայտնում է Factor.am-ը։

հանձնաժողովը համանախագահում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետը Շահին Մուստաֆաևը։

Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը կայացել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում:

Ընդլայնված կազմով նոր հանդիպման մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Հունիսի 3-ին Մոսկվայում տևական դադարից հետո, կայացել էր հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ և երեք երկրներում ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Ռուսաստանի կառավարությունն այդ հանդիպումից հետո առանց մանրամասներ հրապարակելու հայտարարել էր, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ հարցերի շուրջ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---