«Քարերի սիմֆոնիայից» դեպի Խոսրովի անտառ ճանապարհի վերականգնումն ավարտվում է

«Քարերի սիմֆոնիայից» դեպի Խոսրովի անտառ ճանապարհի վերականգնումն ավարտվում է

PanARMENIAN.Net - «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհի վերականգնում» ենթածրագիրը ավարտական փուլում է, իսկ «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագիրը գտնվում է ակտիվ շինարարական փուլում, որի ավարտը նախատեսված է 2022-ի դեկտեմբերին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետարանը։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի արժեքը 53․5 մլն դոլար է։

Ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսված էր իրականացնել 4 ենթածրագիր՝ ընդհանուր 3.4 մլրդ դրամ արժեքով։ Նախատեսված չորս ենթածրագրից 2-ն արդեն ավարտվել է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---