Քերոբյան․ ՀՀ-ն բանակցում է հոլանդական APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն

Քերոբյան․ ՀՀ-ն բանակցում է հոլանդական APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը բանակցում է Վրաստանի Փոթիի նավահանգիստը շահագործող հոլանդական APM ընկերության հետ, որպեսզի հայկական լաստանավային փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ չկիրառվեն։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«APM–ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերություններից մեկը, ևս սանկցիաներ ունի կիրառած Ռուսաստանի դեմ։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ Եվ, ըստ էության, իրենք իրավունք էլ չունեն»,– ասել է Քերոբյանը, գրում է Sputnik Արմենիան։

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նաև, որ APM ընկերությունը հայաստանյան լաստանավին Փոթիի նավահանգստում աշխատելու թույլտվություն առ այսօր չի տրամադրել։

Վրացական «Փոթի» ու ռուսական «Կովկաս» նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցության մեկնարկը պետք է տրվեր հունիսի 15-ին։

Ավելի վաղ Քերոբյանն ասել էր, որ լաստանավի գործարկումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---