Էկվադորի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի վիզայի ՀՀ այցելել

Էկվադորի քաղաքացիները  կկարողանան առանց մուտքի վիզայի ՀՀ այցելել

PanARMENIAN.Net - Էկվադորի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի։ Կառավարությունն ընդունել է «Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշումը:

Ըստ դրա՝ Էկվադորի քաղաքացիները կարող են այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում։

Նշվում է, որ դա կնպաստի Հայաստանից այդ երկիր քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Էկվադորի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը պայմանավորված է ՀՀ և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Էկվադորի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Էկվադորի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը գրեթե բոլոր պետությունների պարագայում:

ՀՀ-ն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրեր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ:

Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---