Ալիևը կրկին սպառնացել է՝ ասելով, որ եթե ՀՀ-ն ձգձգի սահմանազատումը, «ապա կփոշմանի»

Ալիևը կրկին սպառնացել է՝ ասելով, որ եթե ՀՀ-ն ձգձգի սահմանազատումը, «ապա կփոշմանի»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ամենաարդիական զենքի գնման նոր պայմանագրեր է կնքել։ Այդ մասին նա ասել է Քարվաճառում նոր զորամասի բացման ժամանակ։

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին՝ ասելով, թե «եթե Հայաստանը կառչած մնա սահմանազատման հարցում իր նախկին տակտիկային և փորձի ժամանակ ձգել, ապա կփոշմանի», գրում է Interfax.az-ը։

‌‌Նա հավելել է, որ ՀՀ հետ սահմանին գտնվող Ադրբեջանի դիրքերն «էլ ավելի կամրացվեն»։

‌«Այդ պայմանագրերն արդեն կլյանքի են կոչվում և Ադրբեջան է ներկրվում ն որ զենք և ամենաժամանակակից տեխնիկա»,-ասել է Ալիևի Քարվաճառում։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվածՔարվաճառում ադրբեջանցիներըհունիսի 26-ին նորզորամասեն բացել։

Բացմանը ներկա է եղել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ որամասը կառուցվել է այսպես կոչված «կոմանդոսների» ստորաբաժանման համար։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---