Հասանով․ Ալիևը հանձնարարել է, որ բանակը դառնա Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը՝ թվաքանակն ավելացրել ենք

Հասանով․ Ալիևը հանձնարարել է, որ  բանակը դառնա Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը՝ թվաքանակն ավելացրել ենք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո երկրի ԶՈւ թվաքանակն ավելացել է։

Նա հավելել է, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է նոր մակարդակի բարձրացնել ադրբեջանական բանակը, որն իրենից կներկայացնի Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը, ինչպես նաև ապահովել նորագույն սպառազինությամբ և ռազմատեխնիկայով, գրում է Interfax.az-ը։

Նա նշել է նաև, որ ադրբեջանական բանակի կազմում ստեղծվել են օպերատիվ ստորաբաժանումներ (կոմանդոս), ինչպես նաև բացվել է պաշտպանության ազգային համալսարանը:

«Ավելացվել է ուժերի թվաքանակն ու միջոցները՝ հատուկ նշանակության ուժերի հաստիքների և ռազմածովային ուժերի հաստիքների օպտիմալացման հաշվին»,-ասել է նա։

Հասանովը նաև ասել է, որ այդ հատուկ ստորաբաժանումների անձնակազմը նախապատրաստման դասընթացներ է անցել Թուրքիայում, ադրբեջանական բանակում բարեփոխումների արդյունքում ստեղծվել է կոմանդոսների ուսումնական կենտրոն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---