Բաբայանը ՌԴ-ում քննարկել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներում Արցախի դերը

Բաբայանը ՌԴ-ում քննարկել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներում Արցախի դերը

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Ռուսաստան աշխատանքային այցի ժամանակ տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր է քննարկել։

Այցը ՌԴ տեղի է ունեցել հունիսի 21-27-ը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---