ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ հուլիսի 1-ին

ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ հուլիսի 1-ին

PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի խոսնակ Վահան Հունանյանը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմից դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումներն անցնում են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։

Նրանց նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին՝ Վիեննայում։

Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---