Պետդումայի փոխնախագահ․ ՌԴ-ն մտադիր է տեխնոպարկ հիմնել ՀՀ-ում

Պետդումայի փոխնախագահ․ ՌԴ-ն մտադիր է տեխնոպարկ հիմնել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևը Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ռուսական կողմը մտադրություն ունի (որպես կոնկրետ ներդրումային ծրագիր) Հայաստանում տեխնոպարկ հիմնել։

«Հայաստանի ու Ռուսաստանի միջև մոտ 200 համաձայնագիր է գործում` տարբեր ոլորտներին վերաբերող։ Այսօր մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես բացել այդ պոտենցիալը։ Տեսնում ենք, որ ընթացիկ տարում ապրանքաշրջանառության աճ կա։ Համոզված ենք, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը կհասնի 3 մլրդ դոլարի։ Միաժամանակ հնարավորություն կա ներդրումներն ավելացնելու համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` ինչպես արտադրական, այնպես էլ գյուղատնտեսական ոլորտներում»,- ասել է Գորդեևը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա տեղեկություններով` ՌԴ ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ մոտ 40 տոկոս են կազմում։

«Այսինքն` մեր բիզնեսն այստեղ արդեն լրջորեն ներկա է։ Բայց ցանկալի կլիներ փոխել այդ ներդրումների որակը, նախ և առաջ դուրս գալ որոշ ապրանքների համատեղ արտադրության նոր մակարդակ ոչ միայն որպեսզի դրանք վաճառենք ՌԴ-ում ու ՀՀ-ում, այլև որպեսզի արտահանենք երրորդ երկրներ»,- ասել է Գորդեևը։

Պետդումայի փոխնախագահը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Ռուսաստանի ներքին շուկաներում սերտիֆիկացման նույնականացման հարցը, որպեսզի, իր բնորոշմամբ, սերտիֆիկացված ապրանքներն ընկալվեն որպես «հայրենական արտադրության ապրանքներ»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Փետրվարի վերջից ավելի քան 30,000 աշխատող է տեղափոխվել ՀՀ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, բացվել է ավելի քան 1200 ընկերություն։ Քերոբյանը պարզաբանել էր, որ արտասահմանյան շուկայի հետ աշխատողների համար Հայաստանը հարմար է բիզնեսը շարունակելու համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---