ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ Բաքվի հետ մերձեցման մասին29 հունիսի 2022 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ կառուցողական է համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես սահմանային և մաքսային վերահսկողության մասով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա, անկասկած բարդ աշխատանք է, սակայն, պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մերձեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության, ինչպես նաև մարդկանց, ՀՀ և Ադրբեջանի տարածքի ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության հարցերում»,-ասել է նա։ Ըստ ՀՀ կառավարության փոխղեկավարի, «տվյալ պահի դրությամբ փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և հետագա շահագործման հետ կապված հարցերը։ Տարածաշրջանային ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում։ Այդ նպատակների համար որոշվել է ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ապաշրջափակման հարցերով։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |