Դատարանը վարույթ է ընդունել Բեգլարյանից և փոխկապակցված անձանցից մոտ 16.8 մլրդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման հայցը

Դատարանը վարույթ է ընդունել Բեգլարյանից և փոխկապակցված անձանցից մոտ 16.8 մլրդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման հայցը

PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մասնավորապես՝ Երևանում գտնվող 33 բնակարանը, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում է Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատուն՝ Ազատության պողոտայում, 2 տարածք՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10,704,483,825 դրամ, 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը, 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1,879,759,719 դրամի չափով, 882,745,274,9 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ, 3,317,008,604 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Սա ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 10-րդ հայցապահանջն է, որը դատարանն ընդունել է վարույթ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---