ԱՀ ԱԻՊԾ․ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է 53 մարդ

ԱՀ ԱԻՊԾ․ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է 53 մարդ

PanARMENIAN.Net - Արցախում 44-օրյա պատերազմից մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական։ Այդ մասին ասվել է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում, որը նվիրված էր անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան։ ։

Նշվել է, որ 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2022-ի առաջին կիսամյակը որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունք:

Հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:

Ելույթներով հանդես են եկել և իրենց կողմից կատարված աշխատանքները ներկայացրել ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, Արտաքին գործերի նախարարության, ՊՆ-ի, Քննչական կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի, Սոցապ, պաշտպանության ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---