Կառավարությունը Սեդա Սաֆարյանին առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում

Կառավարությունը Սեդա Սաֆարյանին առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում

PanARMENIAN.Net - Կառավարությունը փաստաբան Սեդա Սաֆարյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Նրա թեկնածությունը հաստատվել է գործադիրի նիստում։

Որոշման նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ, ըստ Սահմանադրության ՍԴ դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին հերթականությամբ առաջադրելու իրավունք ունեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը, և հիմա հերթը կառավարությանն է։

2022-ի դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը:

Սեդա Սաֆարյանի թեկնածությունը պետք է հաստատվի ԱԺ-ում քննարկումների արդյունքում։ Ընտրությունը տեղի է ունենում փակ գաղտնի քվեարկությամբ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---