Կվերականգնվի և կդյուրացվի ՀՀ սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը30 հունիսի 2022 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը կվերականգնվի և կդյուրացվի: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։ Խոսքը Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի և Վիետնամի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ստացումը դյուրացնելու մասին է՝ այդ երկրները կհանվեն միայն հրավերի հիման վրա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից։ Covid-19 համավարակով պայմանավորված օտարերկրացիների մուտքը ՀՀ որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ Համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։ Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է հստակեցնել այն պետությունները, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, էլեկտրոնային E-VISA համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել նաև ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ և ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Նախատեսվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը՝ 21 երկրների քաղաքացիների համար։ Նշված երկրները ընտրվել են փոխադարձության սկզբունքի, միգրացիոն ռիսկերի և ուղևորահոսքերի համադրված գնահատման արդյունքում։ 51 երկրի քաղաքացիների համար կսահմանվի ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորություն, եթե նրանք ունեն մի շարք զարգացած պետությունների, այդ թվում՝ ԵՄ և Շենգենյան համաձայնագրի, Ծոցի երկրների կացության քարտ կամ վավեր վիզա։ Այս չափանիշն ընդհանուր առմամբ ներառում է 45 երկրներ։ Կհստակեցվի ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը, պահանջվող փաստաթղթերի ցանկը: Կսահմանվի նաև ՀՀ մուտքի վիզա ստանալու համար այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |