Սպերցյանը չի հեռանա «Կրասնոդարից», թեև այլ առաջարկներ ունի

Սպերցյանը չի հեռանա «Կրասնոդարից», թեև այլ առաջարկներ ունի

PanARMENIAN.Net - Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, թեև առաջարկներ ունի, հայտնում է Metaratings.ru-ն։

Ըստ աղբյուրի, Սպերցյանի վերաբերյալ առաջարկներ են եղել ֆրանսիական և գերմանական ակումբներից, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչներին չի հաջողվել պայմանավորվել պոտենցիալ գնորդների հետ նրա տրանսֆերային արժեքի, վերաբերյալ, գրում է sport-express.ru-ն։

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը նաև Իտալիայից, Նիդերլանդներից և Անգլիայից ակումբների կարճ ցուցակում է։

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ մինչև 2024 թվականն է: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։

Սպերցյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող 2021/22 խաղաշրջանում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---