300,000 դրամը գերազանցող գործարքներն անկանխիկ իրականացնելու օրենքն ուժի մեջ է մտել 1 հուլիսի 2022 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից 300,000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել: Դա վերաբերում է նաև ֆիզիկական անձանց միջև գործարքներին։ Պետական կառավարման մարմիններին, նոտարական գրասենյակներին և առողջապահական ու կրթական հաստատություններին հուլիսի 1-ից բոլորը վճարումներն անկանխիկ պետք է կատարվեն։ Բժշկական ու կրթական հաստատությունների դեպքում հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024-ի հուլիսի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, ինչպես նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների դիմաց վճարները հուլիսի 1-ից դարձյալ անկանխիկ են արվելու։ Հուլիսի 1-ից հետո ՀՀ տարածքում բնակարանի, մեքենայի կանխիկով առքուվաճառքներն առոչինչ կարող են ճանաչվել: «Գործարքի առոչինչ լինելը նշանակում է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ 10 տարվա ընթացքում կարող է դիմել դատարան և կկիրառվի առոչինչության հետևանքները, որը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմից կվերադարձվեն այն ինչ տրվել են»,-ավելի վաղ պարզաբանել էր արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։ Գրավատների համար մի փոքր բացառություն է սահմանված և օրենքով նախատեսվում է, որ վերջիններս 2022-ի հուլիսի 1-ից վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե վարկի գումարը կգերազանցի 80,000 դրամը, 2023 թ հունվարի 1-ից՝ 50,000 դրամը և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20, 000 դրամը: Եթե ֆիզիկական անձինք օրենքի պահանջն առաջին անգամ խախտեն, ապա կտուգանվեն 100,000 դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում 200,000 դրամ, բայց գործարքը, միևնույն է, առոչինչ է ճանաչվելու: Գործարքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու են ՊԵԿ-ը, ԿԲ-ն և Աշխատանքի տեսչությունը, եթե POS տերմինալները խափանվում են, ապա երկօրյա ժամկետում այն պետք է վերականգնվի, իսկ ՀԴՄ սարքերի դեպքում՝ մեկ օրվա ընթացքում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |