Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են

Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են

PanARMENIAN.Net - Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ԲԴԽ կայքում։

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022-ի հուլիսի 4-ից համարել դադարած»,- ասվում է որոշման մեջ:

Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել:

Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ զրույցը 2 ժամից ավելի է տևել, իսկ ձայնագրությունում «ծաղկաքաղն է ներկայացված»։

ԲԴԽ-ն դադարեցրել է կառույցի նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումը հրապարակվել է ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը:

Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր:

Ընթերցեք նաև․ Վարդազարյանը ԲԴԽ նախագահի ընտրությունները հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---