ՀՀ-ն և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր են կնքել

ՀՀ-ն և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր են կնքել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին ստորագրվել են նիստի համաձայնեցված արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Նիստն անցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմայի համանախագահությամբ։

Հայկական կողմից նիստին մասնակցում էին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:

Նիստի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են էկոնոմիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, մշակույթի, տրանսպորտի, ենթակառուցվածքների ու համայնքների զարգացման, արտակարգ իրավիճակների հաղթահարման ոլորտներում համագործակցության հետագա խորացման ուղիները և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա աշխատանքների շուրջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---