Միշելն ու Ալիևը քննարկել են «բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը»

Միշելն ու Ալիևը քննարկել են «բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը»

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՀՀ և Ադրբեջանի երկխոսության «բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը»։ Այս մասին Միշելը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Նշել եմ կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ համար: Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային հարցերի լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է նա։

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ըստ պաշտոնական հայտարարությունների, պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանն ուղղված հետագա աշխատանքների, սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի աշխատանքները սկսելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---