‌Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳՆ քարտուղարը խոսել են Հյուսիս-հարավի մասին

‌Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳՆ քարտուղարը խոսել են Հյուսիս-հարավի մասին

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում գործակցության հեռանկարները:

Վերման Հայաստանում է` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել տարբեր ուղղություններով, ներառյալ՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտնեսության և առողջապահության ոլորտներում փոխգործակցությունը խթանելու նպատակով գործադրվող ջանքերը: Կարևորվել է գործարար շրջանակների միջև կապերի շարունակական ամրապնդման և ներդրումների խթանման համար գրավիչ պայմանների ստեղծումը:

Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծման հասնելու գործում և գոհունակություն հայտնել հնդկական կողմի դիրքորոշման կապակցությամբ՝ ի աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացին:

Արարատ Միրզոյանը նաև վերահաստատել է Հայաստանի սատարումը Հնդկաստանին՝ Ջամմուի և Քաշմիրի հարցում:

Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմայի համանախագահությամբ, որը մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի բացման խոսքով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---