ԱԻՆ-ը ՌԴ ու Չինաստանի դեսպանատներում պայթուցիկի մասին ահազանգեր է ստացել

ԱԻՆ-ը ՌԴ ու Չինաստանի դեսպանատներում պայթուցիկի մասին ահազանգեր է ստացել

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին՝ ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:

Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Բժշկական ապահովման վարչության հեթապահ խումբը, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---